ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արա Բաբլոյանն Անդրանիկ Մարգարյանի մասին

Արա Բաբլոյանն Անդրանիկ Մարգարյանի մասին
12.06.2017 | 16:13

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ֆեյսբուքյան էջում շնորահավորել է Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը: «Շատերի համար իրենց կյանքի երջանիկ օրերից մեկն էլ այն էր, երբ առիթ են ունեցել ծանոթանալու Անդրանիկ Մարգարյանի հետ, և ապա` տխուր օրերից մեկն էլ այն էր, երբ լսել են նրա մահվան լուրը։ Մարդը դառնում է հիշողություն մահից հետո, բայց նրա հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրել է իր բաժին կյանքը սրտի և մտքի անվրեպ թելադրանքով։


Այդքան մարդու ընկեր, այդքան հայ, որպիսին Անդրանիկ Մարգարյանն էր մեկտեղել իր կարճուերկար կյանքի մեջ, անվարան կարելի է շեշտել՝ հազվագյուտ են մեր օրերում։ Այդպիսին էր և այդպես էլ մնաց ժողովրդի հիշողության մեջ` անկեղծ, նվիրված, հայրենապաշտ ՄԱՐԴ: Շնորհավոր ծննդյանդ տոնը, երջանկահիշատակ ՄԱՐԴ»,- գրել է ԱԺ նախագահը:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ